Զուլալ Գազանճյան
Զուլալ Գազանճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1936 կամ 1939[1] |
Ծննդավայր | Մուսա լեռ, Հաթայի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | փետրվարի 24, 2008 կամ փետրվարի 24, 2009[1] |
Վախճանի վայր | Նիս |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Զուլալ Գազանճյան Վիքիդարանում |
Զուլալ Գազանճյան (հոկտեմբերի 10, 1936 կամ 1939[1], Մուսա լեռ, Հաթայի մարզ, Թուրքիա - փետրվարի 24, 2008 կամ փետրվարի 24, 2009[1], Նիս), սփյուռքահայ բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուլալ Գազանճյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 10-ին, Մուսալեռում[2]։ Մանուկ հասակում մուսալեռցիների հետ տեղափոխվել է Անջար և նախնական կրթությունը ստացաել Անջարի ազգային «Յառաջ» նախակրթարանում, այնուհետև տեղափոխվել է Հալեպ։ 1949 թվականին մեկնել է Վենետիկ և ուսումը շարունակել «Մուրադ-Ռափայելյան վարժարանում»։ Ստեղծագործել է դպրոցական տարիներից։ 1954 թվականին վերադարձել է Հալեպ և մինչև 1961 թվական տեղի ազգային վարժարաններում աշխատել որպես ուսուցիչ։ 1961 թվականին հաստատվել է Փարիզում[3]։
Հրատարակել է «Կեանքը՝ Քոյրս» (1964), «Արևածաղկի Մը Նման» (1975) քերթուածներու հատորները, «Շարունակելի» (1988, Վենետիկ), «Բանաստեղծութիւններ» (1996, Երևան) և «Քերթուածներ» խորագիրով քերթուածներու հատորը (2008, Հալեպ)։
Գրական-վերլուծական և բանասիրական հոդվածներով աշխատակցել է գրական մամուլին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է ծանր հիվանդությունից հետո, 2008 թվականի փետրվարի 24-ին, Ֆրանսայի Նիս քաղաքում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կեանքը Քոյրս», Փարիզ 1964:
- «Արեւածաղկի մը Նման», Փարիզ 1975[4]:
- «Շարունակելի», Վենետիկ 1992[5]:
- Հատընտիր հայ հին բանաստեղծութեան։ Հատոր Ա։ 1995[6]։
- «Բանաստեղծութիւններ», Երևան, 1996[7]:
- «Հատընտիր Հայ Հին Բանաստեղծութեան», Վենետիկ, 1998, երկու հատոր[6][8]։
- Քերթուածներ, Հալէպ։ Բերիոյ Հայոց թեմի հրատ., 2008[9]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 579-580։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Զուլալ Գազանճեան (1936-2011)
- ↑ «Զուլալ Գազանճեան՝ Պոհէմ Բանաստեղծը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Գազանճեան, Զուլալ (1975). Արեւածաղկի մը նման. "Յառաջ"-ի գրադարան. Փարիզ: Ա.հ.
- ↑ Գազանճեան, Զուլալ (1988). Շարունակելի. Վենետիկ: Ս. Ղազար.
- ↑ 6,0 6,1 Գազանճեան, Զուլալ (1995). Հատընտիր հայ հին բանաստեղծութեան. Հատոր Ա. Հայկական Ճեմարան Սրբոյն Ղազարու. Վենետիկ-Ս.Ղազար: Ս. Ղազար ։ Մխիթարեան հրատ.
- ↑ Գազանճեան, Զուլալ; Թամրազյան, Հրաչյա Հրանտի (1996). Բանաստեղծութիւններ. Երեւան: Նաիրի. ISBN 978-5-550-00917-8.
- ↑ «Մուսալեռցի-այնճարցի գրագետներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Գազանճեան, Զուլալ (2008). Երամյան, Մ (ed.). Քերթուածներ. Այգ. Բերիոյ Հայոց թեմ. Հալէպ: Բերիոյ Հայոց թեմի հրատ.